Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

գառնիկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվաած է որոշման մեջ:

Ավելի վաղ Գառնիկ Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված: