ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Փետրվարի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ի բարոյական աջակցություն, Չինաստանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Մշակութային ակցիան ընթանում էր "Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար: Մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության":
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ արտգործնախարար՝ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան՝ Թիան Էրլունը, ԿԳՄՍ փոխնախարար՝ Նարինե Խաչատուրյանը և հարգարժան այլ անձինք։
Այն նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության և ԱրթԶ ՀԿ-ի օժանդակությամբ:
ԱրթԶ ՀԿ-ն հանդիսանում է ծրագրի աջակից-կազմակերպիչը:
Կրթամշակութային կազմակերպությունը իր ամագն է բերել այս միջոցառմանը՝ ելնելով իր իսկ գաղափարական ռազմավարությունից այն է` մարդը, որպես բացարձակ արժեք, մեկ մարդը՝ մեկ տիեզերք:
ԱրթԶ ՀԿ-ն դիտարկում է "Աղոթք` Վուհանի բնակիչների համար" միջոցառումը, որպես հայկական կողմից արված աջակցության լավագույն քայլերից մեկը, որը իր մեջ խտացնում է` հոգևոր, բարոյական և մշակութային ասպեկտները:
Կազմակերպությունը վստահ է, որ մադուն լավը փոխանցելու լավագույն ճանապարհը դա մշակութային խողովակն է: Հայաստանում արվեստի զարգացման մշակույթը ընթացքի մեջ է և ԱրթԶ ՀԿ-ը իր սեփական դեմքով է հանդես գալիս այս հարթության վրա:
Կազմակերպության ամիսների բաժանված տարեկան ծրագրերը հինգ գլխադասային վեկտոր ունեն`
1) հայ հայտնիների կյանքի ու գործի լուսաբանում, մեկնություն,
2) հայկական մշակութային ժառանգության պահպանման, բացահայտման և տարածման գործընթացներ,
3) նոր անուների, ժամանակակից տաղանդների առաջքաշում,
4) մշակութային ելք դեպի աշխարհ,
5) համաշխարհային կուլտուրայի՝ հնի ու նորի ներմուծման շարունակականություն:
Ի աջակցություն չին ժողովրդի այս ծրագրի մասնուկցությունը կազմակերպության համար ունի միջազգային իմաստ: Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում ու ինքնատիպ այս "Աղոթքի" միջոցով չինացիներին աջակցելը իր խորհրդանշական խորհուրդն ունի:
ԱրթԶ ՀԿ-ն հպարտ է հումանիստական այս օրվան իր մասնակցությամբ և շարունակելու է մարդասիրական, մշակութային գործունեությամբ, որպես նախաձեռնող կամ օժանդակությամբ հանդես եկող հանդես գալ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործում:
Օրվա "ԱՂՈԹՔ" նկարը նկարեցին ճանաչված նկարիչներ ՝ Արամ Իսաբեկյանը, Հրանտ Թադևոսյանը, Գագիկ Ավեստիսյանը, Արա Հակոբյանը, Սուրեն Սաֆարյանը, Լևոն Համբարձումյանը, Վահագն Գալստյանը, ինչպես նաև տաղանդավոր ուսանողներ։ Այն նույն օրը հանձնվեց ՀՀ Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին՝ ի նշան չին ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և զորակցության:
Լուսանկարները` Նարեկ Մելոյանի