Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: