Ալբանիայում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աշխարհ

Ալբանիայում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել։ Վարակվել են հայր և որդի, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ալբանիայի առողջապահության նախարարությանը:

Ըստ Reuters-ի՝ հիվանդները վերադարձել են Իտալիայից, երկուսի վիճակն էլ կայուն է, բարդություն չի գանցվել: