Ալբանիայի նախագահը պետական այցով գտնվում է Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

1114828.jpg

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հուլիսի 6-ին պետական ​​այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով։

Սպասվում է, որ Բաքվում կանցկացվեն երկկողմ համագործակցության քննարկումներ, ինչպես նաև Ալբանիայից տարածաշրջանի այլ երկրներ գազի բաշխման նախագծերի իրականացումը։

--00—ԶՀ