Արգենտինացի պաշտպանի և իտալիացի հարձակվողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

կորոնավիրուս

Իտալական «Ֆիորենտինայի» ևս 2 ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ թեստի պատասխանները դրական են։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ֆուտբոլիստները արգենտինացի պաշտպան Խերման Պեսելան են և իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնը:
Նշենք, որ «Ֆիորենտինան» հայտարարել էր թիմի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին:

Այս պահի տվյալներով՝ Իտալիայում կա 17660 կորոնավիրուսի գրանցված դեպք , որից 1266-ը՝ մահվան ելքով։ Իտալիայում կորոնավիրուսից վերականգնվել է 1439 մարդ։ Այն տարածվել է աշխարհի 150 երկրում։