Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում այս պահին կա 23 դեպք. Արսեն Թորոսյան

ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ,  24News 

կորոնա1

«Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական»: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում», ասված է գրառման մեջ: