Վերջին 1 օրում COVID-19-ից 5 մարդ է մահացել. նրանք եղել են 53, 59, 68, 70 և 81 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 187 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 45 862 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 54 մարդ, շարունակում  է  բուժվել  3005-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում  ընդհանուր առմամբ  ապաքինվել  է 41659 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել  է  մահվան  ևս 5 դեպք։ Մահացածների  ընդհանուր  թիվը 916 է։ Այլ  պատճառով  գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 282-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 238 312 քաղաքացի, մեկ օրվա թեստերի 3681 քանակը  է:  

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 53 (տղամարդ), 59 (տղամարդ), 68 (կին), 70 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

--0--ԿԿ