Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի արտակարգ դրություն հայտարարելու հարցով․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովը մարտի 16-ին արտահերթ նիստ կհրավիրի։ Օրակարգում մեկ հարց ընդգրկված կլինի։ Այն է՝ հաստել կառավարության արտակարգ դրություն սահմանելու առաջարկը։ 24news-ի տեղեկություններով՝ պատգամավորներին ԱԺ աշխատակազմը հորդորել է 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում գտնվել ԱԺ տարածքում։

Այսօր 15։00-ին կկայանա կառավարության արտահերթ նիստը, որում նախատեսվում է քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը։

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:
Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 170 հազար 749 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 529-ը, ապաքինվել է 77 հազար 840-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 157 երկրում։