ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԴ-ն կարանտինով փոխարինելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Ազգային ժողովը 70 կողմ, 19 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության  ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

Դրանով ենթադրվում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորություն: 

Առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետը կամ Երևանի քաղաքապետը կարող է հայտարարել  կարանտին՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում: 

Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս:

Նշենք նաև, որ երկրում կարանտին հայտարարվում է 6 ամիս ժամկետով և կարող է երկարաձգվել ևս 6 ամիս: Հայաստանում արտակարգ դրությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին: Հիշեցնենք, որ վարակվածների ընդհանուր թիվը 44461 է, որից 4041-ը շարունակում է բուժվել: Հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 257 մարդ։

--0--ԿԿ