Կորոնավիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, հիվանդության պաթոգենը շուտով կթուլանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կորոնավիրուս սարք
Lenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքները կարող են ապագայում ավելի մեծ քանակությամբ մարդկանց վարակել, սակայն գնալով ավելի կթուլանան։

Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում, ուստի, հիմնվելով  2002 և 2012 թվականների համաճարակների վրա, կանխատեսվում է, որ ժամանակի հետ հիվանդության պաթոգենը կթուլանա։ 

Գիտնականները նաև նշել են, որ կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստում է այն փաստը, որ երիտասարդներին հիվանդությունն արագ է փոխանցվում, հաճախ նաև արտահայտվում է առանց որևէ ախտանշանի։

Նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 30-ի, որի 1 մարդ առողջացել է։ Ավելի քան 300 մարդ մեկուսացված է։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 171 258-ից, մահվան դեպքերը` 6532-ից: Վարակը տարածված է 158 երկրում։