92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել, միջոցներ ենք կիրառել 2 մեքենայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

92 հոգու՝ որպես 3-րդ անձ դուրս ենք հրավիրել ավտոմեքենաներից, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց ենք կիրառել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում  կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մինչև 16։00-ն հրահանգ է իջեցվել, որպեսզի հնարավորինս քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել։ Բայց 16։00-ից հետո՝ օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- նշել է Մհրյանը։