Դատավորը նշանակել է «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատական նիստի օրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նարեկ

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 23-ին: Գործը քննելու է դատավոր Զարուհի Նախշքարյանը: Այդ մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Վարապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը՝ 2 միլիոն դրամ։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի դստեր համար Երևանի ռեստորաններից մեկից ամսական 3000 դոլարի սև խավիար են գնում: