«Նորք» ԻԿՀ-ի հոգեբանական ծառայության թիմ աջակցություն է ցուցաբերում պացիենտներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News        

Նորք ԻՀԿ

              

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է բուժհաստատության հոգեբանական ծառայության թիմի լուսանկարը որին կից գրված է․

«Նորք» ԻԿՀ-ի հոգեբանական ծառայության թիմն է:Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը:

Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում:

Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական հատկանիշներով օժտված այս թիմը հստակ գիտակցում է պահի լրջությունն ու կարևորությունը: Եվ հոգեբանի առաքելությանը հավատարիմ` շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերում պացիենտներին, բուժանձնակազմին և ընդհանրապես այս խնդրով մտահոգված անձանց։

Ապացուցվեց, որ բժշկական միջամտությանը զուգահեռ, նույնքան կարեւոր է հոգեբանական աջակցությունը»։