Չինաստանը ՌԴ-ի հետ փակել է սահմանի բոլոր ցամաքային անցակետերը. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ռդչժհ

Չինաստանի իշխանությունները ՌԴ-ի հետ փակել են ողւևորների համար նախատեսված բոլոր սահմանային անցակետերը: Այս մասին հայտնել է ռուսական գլխավոր հյուպատոսությունը, հաղորդում է Интерфакс-ը:

«Ռուս-չինական սահմանի անցակետերի աշխատանքի վերականգնման ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշել է դիվանագիտական առաքելությունը:

Անցած օրվա ընթացքում Չինաստանի Հեյլունցզյան նահանգում 79 քաղաքացիների մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Նրանք մարտի 29-ին Չինաստան էին ժամանել ՌԴ-ից:

Սահմանափակումները կիրառվում են մարդկանց տեղաշարժի հանդեպ. բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան կերպով։