Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 17, 24 News

«Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ»։ Այս մասին հեռուստատեսային ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այժմ մեր ռազմավարական խնդիրն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։

«Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց հմտություններ ձեռք բերելու նպատակով։