«Ռեալն» ամռանը 2 ֆուտբոլիստի կվաճառի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն կնվազեցնի հիմնական թիմի ֆուտբոլիստների թիվը:

Արքայական ակումբը մտադիր է վաճառել բրազիլացի պաշտպան Մարսելոյին և խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից, իսկ Լուկա Մոդրիչը Մադրիդ է տեղափոխվել 2012 թվականին «Տոտենհեմից»: