Քաղաքապետն 2 ավագանիներին էլ նշանակել է «Իմ քայլ»-ից. Խաժակյանը՝ տնօրենի մրցույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ավագանի1.

Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿ–ի տնօրենի մրցույթ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ 

«Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:

Այժմ այն ընթանում է նախարարի՝ 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանը իբրև թե առաջադեմ է` նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը... Երկու ավագանու անդամին էլ, առանց որևէ համաձայնեցման, նշանակել է իշխանկան ուժի ներկայացուցիչներից` Իմ քայլից: Փաստորեն մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:

Թե ինչո՞ւ են մրցույթը իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:

Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները»,-գրել է Խաժակյանը: