ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի 35 TR 542 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռև անհայտ հանգամանքներում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից սարային հատված բարձրացող գոտում կորցրել է ավտմեքենայի կառավարումը և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վիրավորներից մեկը 8 տարեկան երեխա է, ով այրվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են Երևանի այրվածքաբանության կենտրոն։