COVID-19-ի պատճառով ԵԽԽՎ ամառային նստաշրջանը նույնպես հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

եխխվ

Կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությանը:

Վեհաժողովը վիրտուալ նիստ է անցկացնում։ Տեսախորհրդաժողովին ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսը հայտարարել է, որ հունիսի 22-26-ին նախատեսված  նստաշրջանը հետաձգվում է՝ կապված աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի բարդացումների հետ: Այնուամենայնիվ, այդ օրերին տեղի կունենան վեհաժողովի Բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերը:



Ավելի վաղ ԵԽԽՎ-ն չեղյալ էր հայտարարել նաև ապրիլի 20-24-ը նախատեված գարնանային նստաշրջանը: