2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավորներին մեկուսացնելու համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

Փաշինյան

Սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղը առնվազն հնգապատկվել է՝ դառնալով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ նախատեսվել է 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ասիմպտոմ դեպքերի համար․

«2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավորներին մեկուսացնելու համար։ Այս ընթացում շուրջ 6000 մարդ է մեկուսացվել»։