Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ Սասուն Միքայելյանը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի և այլն։ «Չկա նման բան»։

Այսինքն՝ Դուք եք «ասողը»։ «Մեր մարզում չկա նման հասկացողություն, ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունները, որևէ այլ կողմնակի միջամտություն չեմ ընդունում, և չկա էլ նման բան»։ Ապա խոստովանեց․ «Եթե նայեք մարզպետարանի կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ հայեցողական պաշտոնները, ապա կտեսնեք՝ իմ շրջապատի, մեր քաղաքական շրջապատի, անցյալ տարվա քաղաքական գործունեություն ծավալած գործիչներից է բաղկացած»։

Տեսանյութեր

Live

Լրահոս