ԳՇ պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում ամուսնացրել է որդուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.
«Հրապարակը» գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում և դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն,և ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրևանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է «Հրապարակի» լրագրողի տեսախցիկը»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաև ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները։

.

«Մենք 20-ից ավելի մեքենա հաշվեցինք կայանած և եթե անգամ ենթադրենք, որ յուրաքանչյուր մեքենայում 2-3 ուղևոր է եղել, ապա ակնհայտ է, որ հյուրերի քանակը մոտ է, եթե ոչ ավելի 100-ից։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0-- ՍՊ