Թիվ 1 հիվանդանոցում ներկա պահին 90 վարակված բուժաշխատող չկա. Շուշան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

․

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի գործընկերներ․․․ խնդրում եմ օգնեք ինձ, որ խուճապ չտարածվի, թիվ 1 հիվանդանոցում ներկա պահին 90 վարակված բուժաշխատող չկա։ 

1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․

այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։

Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են: Ի դեպ, նշեմ, որ ի շնորհիվ մեր հմուտ համաճարակաբանի դեպքերից մեծ մասը հայտնաբերվել է համաճարակային միջոցառումների արդյունքում։

Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։ Առողջություն բոլորիս !!!»:

--0--ԱՀ