Որևէ մեկն իրավունք չունի չփաստարկված մեղադրանք ներկայացնել 100-ամյա բուհին. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Շուշան

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանի գրառմանը: 

«Որևէ մեկը, առավել ևս ՔՊ կուսակցության հանրային կապերի պատասխանատուն չունի իրավունք չփաստարկված մեղադրանք ներկայացնել 100-ամյա բժշկական համալսարանին։

Խնդրել եմ պարոն Ալեքսանյանին, ներկայացնել փաստեր,որոնք հիմք են հանդիսացել նրան նման գրառում անել, մասնավորապես, խնդրել եմ հստակ ասել՝ թե ինչ կերպ, ում, երբ և ով է ստիպել կամ ստիպում մասնակցել այսօրվա գործադուլին։ Պարոն Ալեքսանյանն ասեց, որ գաղտնիության սկզբունքից ելնով չի կարող հրապարակել այն նամակը, որ ստացել է, ինձ համար տարօրինակ էր, որ պարոն Ալեքսանյանը հարգելով իրեն գրառում անողին չի հարգում մի ամբողջ պետական բժշկական բուհի անմեղության կանխավարկածը։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՊԲՀ-ն մի կառույց է, որտեղ աշխատում են, ղեկավարում են Մարդիկ, ովքեր մեծ ավանդ ունեն այս Երկրում, որևէ մեկին չի թույլատրվում անհարկի շահարկումների թիրախ դարձնել ԵՊԲՀ-ն։

Եվ, հորդորում եմ Վահագն Ալեքսանյանին, եթե ունի փաստեր, ներկայացնի համապատասխան իրավապահ մարմիններին և հրապարակային տեղեկացնում եմ նրան, որ իր գրության մասին անվանի բժիշկներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ և ուսանողներ գրության նախագիծ են պատրաստել ԿԳՄՍ նախարարին, ԱԺ համապատասխան հանձնաժողովին և խնդրելու են, որ իրենց դիրքորոշումը հայտնեն պետական բժշկական հաստատությանը վերաբորվող գրառման մասին։

Հ․ Գ․ կարծում եմ, պետականամետ չեն և կառուցողական չեն չփաստարկված գրառումները, հատկապես, եթե գրառման հեղինակը ներկայացնում է կուսակցություն»,- գրել է նա:

--00--ԱԹ