Եկեղեցին ու ԿԳՄՍ-ն իրար հետ չեն հաղորդակցվում. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այն համոզմանն է, որ եկեղեցին ու ԿԳՄՍ-ն իրար հետ չեն հաղորդակցվում, ու քանի դեռ հաղորդակցություն չկա, տարակարծությունները չեն դադարելու: 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով հանրակրթության մասին նոր չափորոշիչին, ըստ որի՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս է մնում:

Պատգամավորի կարծիքով կրկնվում է 2005 թվականի սցենարը, երբ առանց պատասխանատու կառույցների ու մասնագետների հետ քննարկելու առարկան ներդրեցին, այդպես էլ այժմ առանց պատճաշ քննարկումների ուզում են հանել կամ մեկ այլ առարկայի մեջ ներառել այն: Շեշտում է՝ «Հայոց եկեղեցու պատմությունը» ոչ թե բազային առարկա է, այլ արժահամակարգային հարց, ինչը յուրաքանչյուր երեխա պետք է յուրովի ընկալի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ