ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել։ Ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է կողաշրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը։
«Ոստիկանության զորքերը կիրառելով ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ և ռետինե գնդակներ` դուրս են հանել նրանց խորհրդարանի շենքից և ցրել ցույցը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, այդ թվում նաև լրագրողներ։ Կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։ Ադրբեջանական տիրույթում գրում են, որ մոտ 60.000 մարդ է մասնակցել ցույցին»,- նշել է նա։ --0—ՄՀ