Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգներում բազմամարդ ցույցեր են՝ ի աջակցություն պաղեստինցիների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

թ

Ի թիվս այլ վայրերի՝ Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգներում նույնպես ցույցեր են կազմակերպվել՝ ի զորակցություն Պաղեստինի և պաղեստինցիների։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Քրդական  «Ազատ դատ» կուսակցության (Hür Dava Partisi/HÜDA PAR/) անդամները կուսակցության տարածքայի ղեկավարի առաջնորդումթյամբ հավաքվել են Վանի ամրոցի հարևանությամբ գտնվող այգում՝ շարասյուն կազմելով և Ղուրանը կարդալուց հետո ուղևորվել Բեսելի հրապարակում գտնվող Հազրաթի Ումար մզկիթ։

Ղուրանի ընթերցումից հետո կուսակցության նախագահ Էմրե Այջանը հայտարարություն է տարածել, որում ասել է, որ Պաղեստինի ժողովրդի և տարածքի դեմ ուղղված համակարգված օկուպացիան և բռնությունը շարունակվում են ավելի քան մեկ դար։

Այջանը նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը պաշտպանում է իր տարածքները և իր քաղաքացիներին ցեղասպանությունից և օկուպացիայից և հավելեց հետևյալը.

«Ամեն օր, չնայած մարդկային կորուստներին, Պաղեստինի ժողովուրդը ամրապնդում է իր դիմադրությունը բոլոր ճակատներում: Մենք ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի ազնիվ դիմադրությունը և աղոթում նրանց հաջողության համար: Թող Ամենակարողը օգնի նրանց և հասցնի հաղթանակի: Մահմեդականների բոլոր պաշտոնական և քաղաքացիական տարրերը, տնտեսապես, ռազմական և հոգևոր առումներով, պետք է աջակցեն իրենց մահմեդական եղբայրներին»:

Քրդական  «Ազատ դատ» կուսակցությունը Պաղեստինը դիտարկում է որպես անբաժանելի մի ամբողջություն՝ Երուսաղեմով որպես մայրաքաղաքով և սուրբ հողերով ու վայրերով, որոնք կապված են իսլամի հետ, և պատրաստ է աջակցել պաղեստինցիների պայքարին։

«Մենք կոչ ենք անում իսլամական աշխարհին մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և աջակցել Պաղեստինին: Մենք չպետք է մոռանանք, որ սիոնիզմը թունավոր դանակ է, որը խփվել է իսլամական աշխարհի սրտում»,- ասում է կուսակցության հայտարարության մեջ։

Բիթլիս նահանգի Թաթվան քաղաքում ցուցարարները հավաքվել են Իբադուլլահ մզկիթում։ Մասնակիցները բողոքել են Գազայի հատվածի վրա իսրայելական օդային հարձակումների դեմ և կարգախոսներ վանկարկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի:

Հայտարարությունից հետո ընթերցվել է Ղուրանը և կատարվել մուսուլմանական աղոթքներ։

--00--ԼՀ