Արայիկ Հարությունյանի կողմից 26 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:

Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս