Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. շուտով կներկայացնի իրավիճակը. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

արյայիկ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արայիկ Հարությունյանի հետ ամեն ինչ կարգին է:

«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»,-հայտնում է ԱՀ նախագահի խոսնակը:

Նշենք, որ վաղ առավոտից թեժ մարտեր են ընթանում Արցախի առաջնագծում: 

--00—ԼՄ