Ադրբեջանը պետություն չէ, աշիրեթ է. ձին հեծնած գնում են. թուրք լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

թուրք

Քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

«Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»,-ասել է լրագրողը՝ ակնարկելով, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են զավթողական քաղաքականությունը: 

Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց է բարձրացրել՝ Ադրբեջանը պետությո՞ւն է, թե՞՝ ո՛չ․

«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։

--00—ԼՄ