Մեր կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի էլ կարող լինել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին լավ գիտի, որ այստեղ աշխատում են միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են և՛ նրանց, և՛ քաղաքացիական այլ անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել և չի էլ կարող լինել»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ թշնամին փորձում է լրացնել կորուստները և շարունակել իր ցեղասպանական ու ագրեսիվ գործողությունները։

--00--ԱՀ