Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին. Գաբրիել Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Գաբրել Սարգսյան

«Այս օրերի հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»,- այս  մասին գրել  է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ