Դի՛ր դիմակ, որ վիրուսն առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա․ ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

դիմակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմ է և ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ

 Դի՛ր դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա։

 Դի՛ր դիմակ, որ բժիշկներն ու հիվանդանոցներն ազատ մնան՝ սպասարկելու վիրավորներին։

 Դի՛ր դիմակ, որ առողջապահության համակարգի ռեսուրսներն ուղղվեն պատերազմի կարիքներին։

 Դի՛ր դիմակ, որ թիկունքը առողջ լինի»։ 



Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ