Հանրապետության տարածքում 1 շաբաթում կատարվել է 4316 վարակազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

վարակ

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հոկտեմբերի 15-21-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 4316 վարակազերծում, որից 2773-ը՝ մարզերում, 1543-ը՝ Երևանում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը աջակցում է նաև ախտահանման խնդրանքով դիմող կառույցներին։

--00—ԼՄ