Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, չտրվել խուճապի, լինել կազմակերպված․Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամնակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապես ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են։

--00--ԱՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս