Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի ԲԿ-ներում ԿՏ սարքավորում չկա. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

կոր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է:

Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ: Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է:

Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, եւ դիմողներին խորհուրդ են տալիս Սեւան դիմել: Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է:

Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, եւ 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս