ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27  24News 

ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձևաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով:  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին հայտնել է БелТА գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել Է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում։

«ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձևաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն Է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում Է գործակալությունը Համագործակցության կանոնադրական և մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս