Դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: 

«Տե՛ր, մաքրի՛ր մեզ հոգևոր և մարմնական բոլոր ախտերից, որոնց կապանքներում է այսօր մեր հայրենիքը»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

2

«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,- ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս