Արարատ Միրզոյանն աշխատանքի է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի: 24News-ի փոխանցմամբ՝ նա այս պահին «Իմ քայլը» խմբակցության հետ փակ քննարկման է մասնակցում:

«Եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի վերաբերյալ հարցեր են քննարկում: Արտառոց ոչինչ չկա»,- 24News-ի հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը:

Նշենք, որ Միրզոյանը խորհրդարանական աշխատանքի երեկվանից է վերադարձել: 

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Այս ընթացքում ԱԺ խոսնակը մի քանի անգամ վիրահատական միջամտության է ենթարկվել:

--00—ԼՄ