Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սահման դիրք խաչով

Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի՝ պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:

ՊՆ ներկայացուցիչը գրավոր հարցման միջոցով պատասխանել է հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածի պաշտպանության համար սահմանապահ զորքի համալրման կարիք կա: Գորիսի քաղաքապետը հայտարարել էր կամավորների անհրաժեշտության մասին: Արդյոք այդ հատվածում կա՞ն խնդիրներ, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:

- Ռուսաստանը Հայաստանում  սահմանային ուղեկալներ է տեղակայել, ինչպես նաև զինծառայողներ  է հատկացրել  հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու նպատակով: Արդյոք նախատեսվում է լրացուցիչ օգնության համար դիմել Ռուսաստանին՝ հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանին նկատվել են թուրքական զորքի կուտակումներ:

-Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում: Հարցի մյուս կետերին պատասխանելը պաշտպանության նախարարության գործառույթներից դուրս են:

-Արդյոք կա անհրաժեշտություն Հայաստանում նոր զորամասերի կառուցման: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն պաշտպանական շրջանների անձնակազմին, որոնց զորամասերը հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: ՊԲ-ն շարունակելո՞ւ է իր առջև դրված խնդիրները իրականացնել Արցախում, թե զորքը տեղափոխվելու է Հայաստան:

-Զինված ուժերի տեղակայումների պլանավորումը և իրականացումն անընդմեջ գործընթաց է` հաշվի առնելով նաև ներկա իրողությունները: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները չեն փոխվել:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ