Եթե տնից դուրս գաք ու տեսնեք՝ թուրքը զենքով կանգնած է, ի՞նչ կզգաք. Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

«Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ  26 կմ առաջ ենք եղել, արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Մեր զոհված ընկերների, մեր տղաների արյան գնով ամեն ինչ արել եք, ու էսօր հանկարծ պարզվում է, որ երկրի վարչապետը դա էլ է նվիրել թշնամուն»,- 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, համացանցում տեսանյութեր էր տարածվել, որտեղ երևում էր, թե ադրբեջանցի զինվորականներն ինչպես են քայլում Երևան-Կապան ավտոճանապարհի այն հատվածով, որը, ըստ խորհրդային քարտեզների, եղել է ադրբեջանական տարածք:

24News-ի այն հարցին, թե ի՞նչ տրամադրություն է այժմ Գորիսում, Առուշանյանը կարճ արձագանքեց. «Ի՞նչ տրամադրություն կլինի, եթե դուք ձեր տնից դուրս գաք ու տեսնեք, որ թուրքը զենքով կանգնած է, դեմ հանդիպման է դուրս գալիս: Ի՞նչ տրամադրության մասին է խոսքը»:

--0--ԿԿ