Արման Դիլանյանը և ՌԴ ՍԴ-ների նախագահները կարևորել են հարաբերությունների հետագա ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

ա

ՌԴ 2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը:

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով:

--00--ԱՀ