Կոտրել էր խանութի ապակին, որ գողություն անի, բայց ազդանշանը միացել էր. քաղաքացին բռնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:

Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:

Նախնական տվյալներւ համաձայն՝ բերման ենթարկվածը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը, ու տղամարդը հրաժարվել էր սկսածն ավարտելու մտքից:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս