Իշխանությունը կատարելագործում է ռազմական դրության ռեժիմի օրենքը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

կառավարություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Մասնավորապես․ «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պատկանող հատուկ ռեժիմային օբյեկտների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմների սահմանումները»:

Ակնհայտ է, որ իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը, հատուկ պահպանվող օբյեկտների անվտանգությունն է բարձրացնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ