Ուկրաինայի ՆԳՆ-ն Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ուկրաինայի ՆԳ նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ: Նրանք խարդախության մեջ են մեղադրվում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աղբյուրը նշում է, որ գործարարներն «անհետացել են» 2018-ի սեպտեմբերի 24-ին:

Սարկիսով եղբայրներին սռանում է գույքի առգրավմամբ 5-12 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Սարկիսով եղբայրներին է պատկանում «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60.7 տոկոսը: