ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ բարենպաստ պայմաններ են ստեղծված ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Բազմաթիվ գործոններ կան, որոնք հիմք են նման հայտարարության համար», - ասել է Ալիևը՝ նշելով, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանին սկսել են մեծ հարգանքով վերաբերվել։

«Աճում է մեր միջազգային վարկանիշը: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտահայտում են մեր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում», - ասել է Ալիևը։