Կոչ ենք անում Ծառուկյանին զբաղվել բացառապես բիզնեսով․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 24TV-ի տաղավարում խոսել է Երևանի քաղաքապետարանի բացթողումների, ինչպես նաև՝ ԼՀԿ-ԲՀԿ հեռակա բանավեճի մասին։

«Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին պետք է կոչ անի դադարեցնելու ապակե տնակից մեզ վրա քարեր նետելը»,- ասում է նա։

Խաժակյանը նաև շեշտում է ՝ իրենք ցեխ չեն շպրտում ԲՀԿ-ի վրա, այլ պարզապես ցանկանում են, որպեսզի բիզնեսը և քաղաքականությունն անջատ լինեն։

«Ծառուկյանն անձամբ զբաղվում է բիզնեսով, որը ծառայում է իր քաղաքական նպատակներին։ Կոչ ենք անում պարոն Ծառուկյանին զբաղվել բացառապես բիզնեսով»,- ընդգծում է նա։

Խաժակյանը հիշեցնում է՝ Ծառուկյանը մի պահ փակել էր քաղաքական էջը, հետո որոշեց վերաբացել, բայց քաղաքականության և բիզնեսի միջև ընտրությունը պետք է հստակ լինի։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։