Պետական պաշտոնյաների կանայք, երեխաները կմարզվեն պետության հաշվին․ նոր որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

լողավազան

Կառավարությունն իր ապրիլի 1-ի նիստում որոշել է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է՝ Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին:

Նախագծում մասնավորապես ասվում է․

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման, հիփոթեքային և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ինչպես նաև ուսման վճարի փոխանցման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում»:

Ըստ որոշման հիմնավորման՝ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձեւավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

 --00—ՄՀ