Ո՞նց կարա Քարվաճառը մերը չլինի․ ես Աղազարյանին պատասխանել եմ․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ես Հովիկ Աղազարյանին պատասխանել եմ, ո՞նց կարա Քարվաճառը մերը չլինի։ Դադիվանքը 5-րդ դարից ա գալիս, 12-13-րդ դարում Քարվաճառը եղել ա մեր 7 գավառներից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը․

«Դե հիմա ով ինչ ասում ա, ես հո պատասխանատո՞ւ չեմ»։

Հարցին, թե արդյո՞ք իրեն մեղավոր զգում է Արկարդի Տեր-Թադևոսյանի առջև, պատերազմում պարտության համար Միքայելյանն ասաց․

«Մասնակցել եմ բոլոր երեք պատերազմներին, առաջին ու երրորդ պատերազմում ծանր վիրավորվել եմ։ Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ։ Դուք գիտեք, Շուշին իմ երազանքների քաղաքն էր։ Էսօր ամեն մարդ ինչ ասես խոսում ա, չպատկերացնելով, չգիտակցելով։ Էսօր ծանր վիճակում ենք ապրում, մարդիկ ցայտնոտի մեջ են ու մենք պետք ա կարողանանք էս ամեն ինչից դուրս գանք»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ իշխանական պատգամավորն ասաց՝ թուրքը մեր դարավոր թշնամին է, նրա հետ հնարավոր են տնտեսական կապեր բայց բարեկամություն՝ ոչ

«Ինչպես կարող ենք թուրքերի հետ բարեկամ լինել, պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»։

--00--ԼՄ